Եվրոպայի առաջատար ակումբների մասնակցությամբ ընթացող International Champions Cup-2018-ի մրցաշարում կայացան հերթական հանդիպումները:

 

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում միմյանց հետ հանդիպեցին անգլիական «Արսենալն» ու «Չելսին»: Լոնդոնի հերթական դերբին ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, ընդ որում արսենալցիները խաղի հաշիվը հավասարեցրել են 90+4-րդ րոպեին: Հետխաղյա 11մ հարվածաշարում 5:4 հաշվով հաղթեց «Արսենալը»:

 

Պորտուգալական Ֆարո Լուլում կայացած «Բենֆիկա» - «Լիոն» խաղում 3:2 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիական ակումբը: Հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց Մարտին Տերիերը:  

 

Մրցաշարի առաջիկա հանդիպումները կկայանան օգոստոսի 4-5-ին:  

4.08. Լեչե                              «Ինտեր» - «Լիոն»                22:00

5.08. Լանդովեր                   «Ռեալ» - «Յուվենթուս»      02:00

5.08. Սանտա Կլարա         «Միլան» - «Բարսելոնա»    04:00

 

Նշենք, որ այս պահին International Champions Cup-2018 մրցաշարի աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են «Տոտենհեմն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Դրանց կարող են հավասարվել կամ շրջանցել իտալական «Յուվենթուսն» ու «Ինտերը» և ֆրանսիական «Լիոնը»:

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP