International Champions Cup-2018-ի մրցաշարի շրջանակում կայացան հերթական հանդիպումները:

 

Իտալական Լեչե քաղաքում Միլանի «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիոնին»: Միակ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

 

Ամերիկյան Լանդովեր քաղաքի մարզադաշտում միմյանց հետ հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենթուսը»: Խաղն ավարտվեց արքայական ակումբի վստահ հաղթանակով՝ 3:1: Մադրիդցիների կազմում երկու անգամ աչքի ընկավ Ասենսիոն, մեկ՝ Գարեթ Բեյլը: «Յուվենթուսի» միակ գոլը գնրանցվեց «Ռեալի» խաղացող Կարվախալի անվան դիմաց՝ որպես ինքնագոլ:

 

Սանտա Կլարայում հանդիպեցին վաղեմի մրցակիցներ «Միլանն» ու «Բարսելոնան»: Հանդիպման վերջին րոպեին պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվայի խփած գոլի հաշվին իտալական ակումբը 1:0 հաշվով հաղթանակ կորզեց:

 

Այս պահին International Champions Cup-2018 մրցաշարի աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են «Տոտենհեմն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Դրանց կարող է հավասարվել միայն Միլանի «Ինտերը», եթե օգոստոսի 11-ին նշանակված վերջին խաղում կարողանա հաղթել Մադրիդի «Աթլետիկոյին»:

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP