«Արսենալը» առանց Մխիթարյանի հաղթեց «Բառնլիին»

«Մանչեսթր Սիթին» և «Տոտտենհեմը» մարտական ոչ ոքի խաղացին

«Ռեալը» նորամուտի խաղում հաղթեց «Սելտային»

Անգլիայի առաջնություն։ Ինչպես է պատրաստվել մեծ վեցնյակը։

«Արարատը» կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ

Անգլիայի առաջնություն։ «Պինդ ընկույզները»։

Անգլիայի առաջնություն։ «Հանդուգն միջակներ»

«Մանչեսթր Սիթին» հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ հաղթում է «Լիվերպուլին» և նվաճում է Անգլիայի սուպերգավաթը:

«Մանչեսթր Սիթին» հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ հաղթում է «Լիվերպուլին» և նվաճում է Անգլիայի սուպերգավաթը:

Անգլիայի սուպերգավաթ

«Լիվերպուլ» 1-1«Մանչեսթր Սիթի», հետխաղյա 11 մետրանոցներ՝ 4-5

Մի քանի օրից կսկսվի Անգլիայի առաջնությունը, իսկ առայժմ ֆուտբոլասերները մեծ բերկրանք ապրեցին՝ ականատես լինելով սուպերգավաթի հետաքրքիր և գերլարված հանդիպմանը:

Սաբուրթալո-ն լարված պայքարում հաղթանակ տոնեց Արարատ Արմենիայի նկատմամբ

Ավարտվեց Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման երրորդ փուլի՝ Արարատ Արմենիա - Սաբուրթալո լարված հանդիպումը: Ֆուտբոլային թեժ պայքարն ավարտվեց 1:2 հաշվով՝ հյուրերի առավելությամբ:

«Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «ՖԱ Երևան»-ի նկատմամբ

Հայկական ակումբային ֆուտբոլն ՝անարև:

Հայաստանի հավաքականը անբովանդակ խաղով գահավիժում է դեպի անդունդ...

«Ամեն փորձ չի, որ փորձանք չի»

Արմեն Գյուլբուդաղյանց. «Դաժան պարտություն էր» (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո,  տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։

Յո՞ երթաս Հայաստանի հավաքական

ՈՒԵՖԱ-ի Ազգերի  լիգայի խաղարակության D դիվիզոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի  ընտրանուն:

Հայկական ֆուտբոլի Մոուրինյոն. ի՞նչ է դա, հաճոյախոսություն, թե …

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Մաս 2

Footballam.com կայքը շարունակում է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նոր անդամներին:

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Մաս 1

Footballam.com կայքը շարունակում է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նոր թեկնածուներին:

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Արթուր Վանեցյան

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 22-ին կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ժամանակ տեղի է ունենալու ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները:

Աբրահամ Խաշմանյան. «Նիկիտա Սիմոնյանը ինձ 17 տարեկանում հրավիրեց «Արարատ»

Վերջին տարիների հայկական ֆուտբոլում լավագույն մասնագետներից մեկը համարվող, իր աշխատած թիմերում մշտապես մարզական բարձր արդյունքներ ապահովելու, գործին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու և խստապահանջության համար «հայկական  ֆուտբոլի Մոուրինյո» պատվաբեր և միաժամանակ պատասխանատու կոչմանն արժանացած Աբրահամ Խաշմանյանին հրավիրեցինք հարցազրույցի, որի ընթացքում խոսակցություն ծավալվեց նրա  թե՛ մարզական, և թե ՛մարզչական գործունեության ուշագրավ ու հետաքրքիր դրվագների շուրջ:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք ՀՖՖ ԻԱՄ արտահերթ ժողովի վերաբերյալ նյութերը

Արդյո՞ք Արթուր Վանեցյանն ի վիճակի է ղեկավարելու հայկական ֆուտբոլը

Տասը օր հետո, սեպտեմբերի 22-ին, կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ժամանակ տեղի կունենան ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները:

Arrow
Arrow
ArrowArrow
Slider

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Սելտային»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Խաղի մեկնարկից մոտ 7 րոպե անց Ֆյոդոր Սմոլովը բացել է հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին: 52-րդ րոպեին Կրոսը հավասարեցրել է հաշիվը: Րոպեներ անց «Ռեալի» կազմ վերադարձած Էդեն Ազարը 11-մետրանոց է վաստակել, որը հստակ է իրացրել Սերխիո Ռամոսը՝ առաջ մղելով արդեն «արքայական» ակումբին: 85-րդ րոպեին 2-րդ խաղակեսում «Սելտայի» միակ վտանգավոր գրոհն ավարտվել է գոլով. աչքի է ընկել ընդամենը 2 րոպե առաջ փոխարինման մտած Սանտի Մինան:

Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ:

Այս ոչ-ոքիից հետո Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 53 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ «Բարսելոնային» գերազանցելով 1 միավոր: Վիգոյի թիմը 21 միավորով բարձրանում է 17-րդ տեղ:

 

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալել էր «Ինտերին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1:

Էշլի Յանգը բացել է հաշիվը: Այնուհետև 11-մետրանոցը հստակ է իրացրել Իմոբիլեն՝ հավասարեցնելով հաշիվը: 69-րդ րոպեին Միլինկովիչ-Սավիչը խփել է «արծիվների» հաղթական գոլը:

Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ:

Այս հաղթանակից հետո Մասիմո Ինձագիի գլխավորած թիմը 56 միավոր է վաստակում՝ շրջանցելով հենց «Ինտերին» (54 միավոր):


Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել է «Սելտային»:

Հանդիպման մեկնարկից մոտ 7 րոպե անց Ֆյոդոր Սմոլովը գրավել է տանտերերի դարպասը՝ բացելով հաշիվը: Ռուս հարձակվողն առաջին գոլն է խփել «Սելտայի» կազմում:

Գոլի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:1 է: Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ:

Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից «Վանը» շարունակում է համալրել կազմը:

Ակումբը հայտարարել է 2 հայ ֆուտբոլիստների հետ պայմանագրի կնքման մասին: Չարենցավանի թիմն են համալրել «Ուրարտուի» սաներ Ղուկաս Պողոսյանը և Հովհաննես Իլանգյոզյանը:

Ղուկասի վերջին թիմը «Ալաշկերտն» էր, որից «Ուրարտուի» սանը վերջերս է հեռացել: Իլանգյոզյանն էլ վերջերս հեռացել էր «Փյունիկից»:

 


Սոչիում ուսումնամարզական հավաքի ընթացքում «Արարատը» վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել:

Երևանյան թիմը 1:3 հաշվով է պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»: 

«Արարատի» կազմում գոլի հեղինակ է դարձել Վիլսենը՝ հաշիվը հավասարեցնելով 23-րդ րոպեին:

Իգոր Կոլիվանովի գլխավորած թիմը Սոչիում հավաքը կավարտի փետրվարի 18-ին:

Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրում «Ամիենը» հյուրընկալել էր ՊՍԺ-ին: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով՝ 4:4:

40-րդ րոպեի դրությամբ տանտերերն առաջ են եղել հաշվի մեջ խոշոր առավելությամբ՝ 3:0: 45-րդ րոպեին Էրերան խփել է առաջին պատասխան գոլը: 5 րոպեում (60-5 րոպեներ) Կուասիի դուբլի արդյունքում հաշիվը հավասարվել է: 74-րդ րոպեին Իկարդին գոլ է խփել՝ առավելությունը բերելով փարիզյան ակումբի կողմը: Ավելացված առաջին րոպեին «Ամիենի» ֆուտբոլիստները խփել են իրենց թիմի 4-րդ և խաղի 8-րդ գոլը՝ խուսափելով պարտությունից:

Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ:

Այս ոչ-ոքիից հետո Թոմաս Տուխելի թիմը 62 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Ամիենը» 21 միավորով 19-րդն է:


Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Խետաֆեին»։ «Կապտանռնագույնները» հաղթեցին 2։1 հաշվով։

Խաղի 33-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Գրիզմանը բացել է հաշիվը։ Մոտ 6 րոպե անց Սերժի Ռոբերտոն կրկնապատկել է հաշիվը։

Հյուրերը հաշիվը կրճատել են 66-րդ րոպեին․ գոլով աչքի է ընկել փոխարինման մտած Անխելը։

«Բարսելոնա» - «Խետաֆե» հանդիպման տեսությունը՝ ԱՅՍՏԵՂ։

Այս հաղթանակից հետո Կիկե Սետյենի գլխավորած թիմը 52 միավորով հավասարվում է «Ռեալին», որը տուրի հանդիպումը դեռևս չի անցկացրել։ «Խետաֆեն» 42 միավորով 3-րդն է։

ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Սաութհեմփթոնը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվել է «Բարնլիին»։

Խաղի մեկնարկից 2 րոպե անց զավեշտալի գոլ է խփվել։

Հյուրերի ֆուտբոլիստ Էշլի Ուեսթվուդը իրացրել է անկյունայինը, իսկ «Սաութհեմփթոնի» պաշտպանը և դարպասապահը թողել են գնդակը, որը հայտնվել է դարպասում։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ։

 


«Գանձասար-Կապանը» Կատալոնիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը։

Հայկական թիմի ֆոիտբոլիստները լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում «Կամպ Նոու» ստադիոնից, որտեղ Լա լիգայի հերթական տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալում է «Խետաֆեին»։

Դարպասապահ Արման Մելիքսեթյանը

Image may contain: 1 person, stadium and outdoor

Ակումբի նախագահ Գառնիկ Աղաբաբյանը

Image may contain: 1 person, stadium, crowd and outdoor

Թիմի ֆուտբոլիստները

Image may contain: one or more people and crowd 

Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից «Դիլիջան» ՖԱ-ն ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է վարում։

Թիմ է վերադարձել փորձառու հարձակվող Սեմյոն Մուրադյանը: 31-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Դիլիջանին» են միացել նաև 20-ամյա ռուս պաշտպան Դանիլ Սվիրիդովը, դարպասապահ Դավիթ Ազատյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Դիլիջանը» գլխավորել է փորձառու մասնագետ Ռազմիկ Գրիգորյանը։


TO TOP