«Արսենալը» առանց Մխիթարյանի հաղթեց «Բառնլիին»

«Մանչեսթր Սիթին» և «Տոտտենհեմը» մարտական ոչ ոքի խաղացին

«Ռեալը» նորամուտի խաղում հաղթեց «Սելտային»

Անգլիայի առաջնություն։ Ինչպես է պատրաստվել մեծ վեցնյակը։

«Արարատը» կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ

Անգլիայի առաջնություն։ «Պինդ ընկույզները»։

Անգլիայի առաջնություն։ «Հանդուգն միջակներ»

«Մանչեսթր Սիթին» հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ հաղթում է «Լիվերպուլին» և նվաճում է Անգլիայի սուպերգավաթը:

«Մանչեսթր Սիթին» հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ հաղթում է «Լիվերպուլին» և նվաճում է Անգլիայի սուպերգավաթը:

Անգլիայի սուպերգավաթ

«Լիվերպուլ» 1-1«Մանչեսթր Սիթի», հետխաղյա 11 մետրանոցներ՝ 4-5

Մի քանի օրից կսկսվի Անգլիայի առաջնությունը, իսկ առայժմ ֆուտբոլասերները մեծ բերկրանք ապրեցին՝ ականատես լինելով սուպերգավաթի հետաքրքիր և գերլարված հանդիպմանը:

Սաբուրթալո-ն լարված պայքարում հաղթանակ տոնեց Արարատ Արմենիայի նկատմամբ

Ավարտվեց Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման երրորդ փուլի՝ Արարատ Արմենիա - Սաբուրթալո լարված հանդիպումը: Ֆուտբոլային թեժ պայքարն ավարտվեց 1:2 հաշվով՝ հյուրերի առավելությամբ:

«Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «ՖԱ Երևան»-ի նկատմամբ

Հայկական ակումբային ֆուտբոլն ՝անարև:

Հայաստանի հավաքականը անբովանդակ խաղով գահավիժում է դեպի անդունդ...

«Ամեն փորձ չի, որ փորձանք չի»

Արմեն Գյուլբուդաղյանց. «Դաժան պարտություն էր» (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո,  տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։

Յո՞ երթաս Հայաստանի հավաքական

ՈՒԵՖԱ-ի Ազգերի  լիգայի խաղարակության D դիվիզոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի  ընտրանուն:

Հայկական ֆուտբոլի Մոուրինյոն. ի՞նչ է դա, հաճոյախոսություն, թե …

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Մաս 2

Footballam.com կայքը շարունակում է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նոր անդամներին:

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Մաս 1

Footballam.com կայքը շարունակում է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նոր թեկնածուներին:

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Արթուր Վանեցյան

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 22-ին կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ժամանակ տեղի է ունենալու ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները:

Աբրահամ Խաշմանյան. «Նիկիտա Սիմոնյանը ինձ 17 տարեկանում հրավիրեց «Արարատ»

Վերջին տարիների հայկական ֆուտբոլում լավագույն մասնագետներից մեկը համարվող, իր աշխատած թիմերում մշտապես մարզական բարձր արդյունքներ ապահովելու, գործին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու և խստապահանջության համար «հայկական  ֆուտբոլի Մոուրինյո» պատվաբեր և միաժամանակ պատասխանատու կոչմանն արժանացած Աբրահամ Խաշմանյանին հրավիրեցինք հարցազրույցի, որի ընթացքում խոսակցություն ծավալվեց նրա  թե՛ մարզական, և թե ՛մարզչական գործունեության ուշագրավ ու հետաքրքիր դրվագների շուրջ:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք ՀՖՖ ԻԱՄ արտահերթ ժողովի վերաբերյալ նյութերը

Արդյո՞ք Արթուր Վանեցյանն ի վիճակի է ղեկավարելու հայկական ֆուտբոլը

Տասը օր հետո, սեպտեմբերի 22-ին, կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ժամանակ տեղի կունենան ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները:

Arrow
Arrow
ArrowArrow
Slider

Ամռանը ֆուտբոլային ընկերական հերթական մրցաշարն է կայանալու ԱՄՆ-ում:

ESPN-ը հայտնում է, որ մեծ է հավանականությունը այդ շրջանակում միմյանց հանդիպեն «Ռեալը» և «Բարսելոնան»:

Ըստ աղբյուրի՝ ակումբները դիտարկում են Միացյալ Նահանգներում Էլ Կլասիկո անցկացնելու հնարավորությունը:

Խաղը նախանշված է լինելու Լոս Անջելեսում կամ Լաս Վեգասում:

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչների հետ Հռոմում հետևել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ելույթներին:

Լուսանկարը հրապարակել է սպորտային կարատեի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը:

 


«Մանչեսթեր Սիթին» հայտնվել է մեծ սկանդալի կիզակետում:

Fair play-ի կաննոների խախտման մեղադրանքով ՈւԵՖԱ-ն կպատժի անգլիական ակումբին՝ զրկելով Չեմպիոնների լիգայի առաջիկա 2 խաղարկություններին մասնակցության իրավունքից:

«Քաղաքայինների» նկատմամբ նաև 30 միլիոն եվրո տուգանք է սահմանվել, հայտնում է Daily Mail-ը:

Ըստ ամենայնի՝ «Սիթին» դիմելու է CAS (Սպորտային վճռաբեկ դատարան):

Sky Sports-ն էլ հայտնում է այն մասին, որ «Մանչեսթեր Սիթին» հնարավոր է նաև դուրս մնա Պրեմիեր լիգայից՝ «ուղարկվելով» Անգլիայի 4-րդ դիվիզիոն:

Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրը մեկնարկել է «Բորուսիա» Դ. - «Այնտրախտ» հանդիպումով: Տանտերերը հաղթել են 4:0 հաշվով:

Ֆավրի թիմի գոլերը խփել են Պիշչեկը, Սանչոն, Հոլանդը և Գերերոն:

Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ:

Այս հաղթանակից հետո դորտմունդյան թիմը 42 միավորով հավասարվում է «Լայպցիգին» և 1 միավոր զիջում առաջատար «Բավարիային»: Թիմերը տուրի հանդիպումը դեռ չեն անցկացրել:


Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալել էր «Լեսթերին»: Հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0:

76-րդ րոպեից «աղվեսները» գործել են 10 խաղացողներով. 2-րդ դեղին քարտով հեռացվել է Համզա Չուդուրին:

Խաղի տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ:

Երկու թիմերն էլ 2-րդ անընդմեջ ոչ-ոքին են գրանցում ԱՊԼ-ի շրջանակում: Այժմ «Լեսթերը» 50 միավորով 3-րդն է, իսկ «Վուլվզը» 36 միավորով 7-րդ հորիզոնականում է:

 

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ռուսական «Արմավիրի» հետ համաձայնեցված գործարքի արդյունքում 30-ամյա ռուս հարձակվող Իգոր Պադերինը համալրել է երևանյան ակումբի կազմը, հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

Պադերինը Պերմի «Ամկարի» սան է։ Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին հանդես գալով «Կուզբաս» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Պադերինը 31 խաղում 10 գոլ է խփել։ Հետագայում ռուս հարձակվողը հանդես է եկել նաև Վլադիմիրի «Տորպեդոյում», «Կուբանում», «Տյումենում» և «Սոչիում»։

Ուշագրավ է, որ Իգոր Պադերինը հայկական ակումբում խաղալու փորձ ունի։ 2015 թվականին նա Երևանի «Ուլիսի» կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բիրկիրկարայի» հետ հանդիպմանը, որն ավարտվել է Մալթան ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

2015 թվականից Պադերինը հանդես է գալիս ռուսական «Արմավիրում»: Այդ ընթացքում ռուս հարձակվողն անցկացրել է 93 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։

«Տպավորությունները դրական են։ Այնպես չէ, որ խորթ թիմ է, որովհետև ուսումնամարզական հավաքների ընթացքում բազմիցս խաղացել եմ այս ակումբի դեմ։ Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ նույնիսկ խաղացել եմ։ Գիտեմ, որ ակումբը բարձր խնդիրներ է առաջադրել։ Կփորձեմ իմ ուժերի առավելագույնը ներդնել, որպեսզի օգտակար լինեմ թիմին»,- նշել է 30-ամյա հարձակվողը։

«Ուրարտուն» հաջողություն է մաղթել Իգորին։


Իտալիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Միլանը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:

1-րդ րոպեին Անդե Ռոբիչը բացել է հաշիվը: 10 րոպե անց տանտերերը 10 ֆուտբոլիստներով են մնացել. 2-րդ դեղին քարտով հեռացվել է Թեո Էրնանդեսը:

«Յուվեն» հաշիվը հավասարեցրել է ավելացված առաջին րոպեին. Ռոնալդուն դիպուկ է գտնվել 11 մետրանոցն իրացնելիս:

Պատասխան խաղը կայանալու է Թուրինում մարտի 3-ին:

Հանդիպման տեսությունն այստեղ:

«Այաքսի» հարձակվող Հաքիմ Զիեշը կարիերան կշարունակի «Չելսիում»։

26-ամյա մարոկկացին անգլիական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» ֆուտբոլիստի համար վճարելու է 40 միլիոն եվրո։

Զիեշը «Չելսիին» է միանալու հունիսի 1-ից, երբ կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը։


Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիա, որտեղ իր ուսումնամարզական հավաքն է անցկացնում  ԲԿՄԱ-ն, տեղեկացնում է ՀՖՖ կայքը։

Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութում։https://www.youtube.com/watch?v=QpESzGLqRBU&feature=emb_logo

 

Ղազախական «Տոբոլը» ստուգողական խաղում 4։2 հաշվով հաղթել է Կիևի «Դինամոյին»։

«Տոբոլի» և առհասարակ խաղի վերջին գոլը 72-րդ րոպեին խփել է Պետրոս Ավետիսյանը։

Հայաստանի հավաքականի և «Տոբոլի» նորեկը առաջին գոլն է խփել ղազախական թիմում։

 


TO TOP