Հայկական ակումբային ֆուտբոլն ՝անարև:

Հայաստանի հավաքականը անբովանդակ խաղով գահավիժում է դեպի անդունդ...

Բոսնիան առանց ճիգեր գործադրելու հաղթում է Հայաստանին:

Անգլիայի հավաքականը «Ուեմբլիում» ոչնչացնում է Չեխիայի հավաքականին:

Գերմանիա – Սերբիա. Մարտական ոչ ոքի ընկերական խաղում:

Դորտմունդի «Բորուսիան» դրամատիկ խաղում հաղթում է Բեռլինում:

«Ամեն փորձ չի, որ փորձանք չի»

Արմեն Գյուլբուդաղյանց. «Դաժան պարտություն էր» (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո,  տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։

Յո՞ երթաս Հայաստանի հավաքական

ՈՒԵՖԱ-ի Ազգերի  լիգայի խաղարակության D դիվիզոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի  ընտրանուն:

«Բարսելոնան» ուզում է երկարաձգել Մեսսիի պայմանագրի ժամկետը

«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կնքած պայմանագրի հերթական երկարաձգման հնարավորությունը: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Ազգերի լիգա. Հոլանդիան սեփական դաշտում ջախջախեց Գերմանիային

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում կայացան 3-րդ տուրի վերջին հանդիպումները:

Մբապեն պատմել է, թե որտեղ է ծախսել 2018թ աշխարհի առաջնության պարգևավճարը

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ 2018թ աշխարհի առաջնությունում հանդես գալու համար ստացած պարգևատրումների գումարը նվիրաբերել է բարեգործությանը:

Լուկա Մոդրիչը ճանաչվեց 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Դիդիե Դեշամը ՖԻՖԱ-ի կողմից հռչակվեց աշխարհի 2018թ լավագույն մարզիչ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց 2018 թվականի լավագույն մարզիչ:

Հայկական ֆուտբոլի Մոուրինյոն. ի՞նչ է դա, հաճոյախոսություն, թե …

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Մաս 2

Footballam.com կայքը շարունակում է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նոր անդամներին:

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Մաս 1

Footballam.com կայքը շարունակում է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նոր թեկնածուներին:

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Արթուր Վանեցյան

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 22-ին կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ժամանակ տեղի է ունենալու ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները:

Աբրահամ Խաշմանյան. «Նիկիտա Սիմոնյանը ինձ 17 տարեկանում հրավիրեց «Արարատ»

Վերջին տարիների հայկական ֆուտբոլում լավագույն մասնագետներից մեկը համարվող, իր աշխատած թիմերում մշտապես մարզական բարձր արդյունքներ ապահովելու, գործին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու և խստապահանջության համար «հայկական  ֆուտբոլի Մոուրինյո» պատվաբեր և միաժամանակ պատասխանատու կոչմանն արժանացած Աբրահամ Խաշմանյանին հրավիրեցինք հարցազրույցի, որի ընթացքում խոսակցություն ծավալվեց նրա  թե՛ մարզական, և թե ՛մարզչական գործունեության ուշագրավ ու հետաքրքիր դրվագների շուրջ:

Չեմպիոնների լիգա. Ջախջախումներ Մադրիդում, Ամստերդամում և Բեռնում

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան 1-ին տուրի վերջին ութ հանդիպումները:

Չեմպիոնների լիգա. Կամային քամբեկներ, ջախջախումներ և դժգույն զրոներ

ՈՒԵՖԱ-ի չեմպոնների լիգայում կայացան խմբային փուլի 1-ին տուրի առաջին ութ հանդիպումները:

Իտալիա. «Նապոլին» հավասարվում է առաջատարին, իսկ «Ինտերը» տեղապտույտ է տալիս

Իտալիայի Ա սերիայի ֆավորիտներից մեկը շարունակում է տեղապտույտ տալ և միավորներ կորցնել:

Ռոնալդուի 400-րդ գոլը կարևոր հաղթանակ բերեց «Յուվենթուսին»

Պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջին գոլերը խփեց Իտալիայի Ա սերիայում և կարեւոր հաղթանակ բերեց իր թիմին՝ «Յուվենթուսին»:

Իբրահիմովիչի խփած հոբելյանական 500–րդ գոլը իսկական գլուխգոծոց է

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» լեգենդար շվեդ հարձակվող 36-ամյա Զլատան Իբրահիմովիչը   MLS-ի առաջնության 29-րդ տուրում «Տորոնտոյի» հետ  խաղում շքեղ գոլի հեղինակ է դարձել:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք ՀՖՖ ԻԱՄ արտահերթ ժողովի վերաբերյալ նյութերը

Արդյո՞ք Արթուր Վանեցյանն ի վիճակի է ղեկավարելու հայկական ֆուտբոլը

Տասը օր հետո, սեպտեմբերի 22-ին, կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ժամանակ տեղի կունենան ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները:

Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի խաղաց Մակեդոնիայի հետ

Այսօր Սկոպյեում գտնվող Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում կայացավ Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը:

Վարդան Մինասյան. «Խաղի վրա ազդեց միայն այն, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը»

Սեպտեմբերի 9-ին, ՆՀՀ Մակեդոնիա - Հայաստան հանդիպումից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը:

Վարդան Մինասյանը չկռահեց իր ընտրած կազմով ու տակտիկայով և պարտվեց

Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ խաղում Հայաստանի հավաքականը Սկոպյեում ուժերը չափեց դաշտի տերերի՝ Մակեդոնիայի ընտրանու հետ:

Չեխիան պաշտոնանկ արեց հավաքականի գլխավոր մարզչին

Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմի հետ կնքված պայմանագիրը չեղարկվել է:

Միանգամից երեք եվրոպական թոփ ակումբ պայքարում են Զիդանի համար

Ֆրանսիացի մասնագետ  Զինեդին Զիդանին իրենց ակումբում աշխատելու հրավիրելու համար պայքարում են միանգամից  եվրոպական 3 թոփ ակումբ: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

ՊՍԺ-ի մարզիչը Բուֆոնին վերաբերող անսպասելի որոշում է կայացրել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատրաստվում է թիմի հիմնական դարպասպահ դարձնել Ալֆոնս Արեոլային, իսկ նշանավոր Ջանլուիջի Բուֆոնին թողնել պահեստային:

Arrow
Arrow
ArrowArrow
Slider

Ընկերական խաղ

Թվում էր Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի նախաշեմին ընկերական խաղերը ստվերում կմնան: Սակայն Վալսբուրգում կայացած հանդիպումը ստացվեց ոչ պակաս դիտարժան և հետաքրքիր: Թիմերը պայքարում էին, գրոհում, հանդիսականները բազմաթիվ գոլային պահերի ականատես եղան և երկու գոլի:


Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր։

Միլան 2 - 3 Ինտեր

Անկախ այն բանից, թե այս թիմերը ինչ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, նրանց միջև պայքարը սկզբունքային է և մինչև վերջին րոպեն անզիջում: Իսկ հիմա նաև այնպես է ստացվել, որ միլանյան երկու թիմերը Իտալիայի առաջնությունում պայքարում են 3-4-րդ տեղերի համար:

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր:

Հերտա 2 - 3 Բորուսիա Դորտմունդ

Թերևս շատ սխալված չենք լինի պնդելով, որ Դորտմունդի «Բորուսիան» ամենահաջող տրանսֆերային և սելեկցիոն քաղաքականություն իրականացնող ակումբն է ոչ միայն Գերմանիայում, այլ ամբողջ աշխարհում: Նրանք միշտ մատչելի գնով ֆուտբոլիստ են գնում, որի տրանսֆերային արժեքը բազմապատիկ աճում է:


Եվրոպայի Լիգա, 1/8 եզրափակիչ

«Արսենալը» կանխատեսելի և հեշտ հաղթանակ տարավ «Ռենի» նկատմամբ: Թվում է հաջողությունը նրանց մարզիչ Ունաի Էմերիի մեջ է:

Չեմպիոնների Լիգա, 1/8 եզրափակիչ

Չեմպիոնների Լիգայի նախորդ խաղարկությունում «Լիվերպուլը» զիջեց եզրափակիչում, և թվում է, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ակումբը չուներ նման մրցումներին համապատասխան բարձրակարգ դարպասապահ:


Չեմպիոնների Լիգա, 1/8 եզրափակիչ

Առաջին խաղում «Յուվենտուսն» «Ատլետիկոյին» զիջել էր 0-2 և շատերի մոտ մեծ կասկածներ կային, արդյո՞ք թուրինյան ակումբև կկարողանա ետ բերել կորցրածը:

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

Դեռ մի քանի տուր առաջ թվում էր, թե Դորտմունդի «Բորուսիան» միավորների մեծ պաշար ունի և հեշտությամբ չի զիջի առաջին տեղը: Սակայն տեղի ունեցավ անհավատալին:


Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր:

Անչափ հետաքրքիր ստացվեց  Թուրինում կայացած «Յուվենտուս» - «Ուդինեզե» հանդիպումը:

Եվրոպայի Լիգա, 1/8 եզրափակիչ:

«Ռեն» - «Արսենալ» խաղը ցույց տվեց, որ Եվրոպայի լիգայի խաղերը իրանց մակարդակով ու հետաքրքրությամբ կարող են նույնիսկ գերազանցել Չեմպիոնների լիգայի հանդիպումները: Ընդ որում, թիմերը շատ լավ գիտեն, թե ինչի համար են պայքարում:


Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ:

Խաղի մեծագույն մասը տիրել գնդակին, ունենալ տարածքային և խաղային մեծ առավելություն և պարտվել 1 – 3: Ավելին, դուրս մնալ հետագա մրցապայքարից:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ:

Երբ «Այաքսի» երիտասարդ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ «Բարսելոնն» իրեն խնդրել է «Ռեալին» դուրս թողնել մրցաշարից (դե Յոնգը եկող մրցաշրջանից խաղալու է «Բարսելոնի» կազմում), նրա ասածներին շատ լուրջ չվերաբերվեցին:


TO TOP