«Արսենալը» առանց Մխիթարյանի հաղթեց «Բառնլիին»

«Մանչեսթր Սիթին» և «Տոտտենհեմը» մարտական ոչ ոքի խաղացին

«Ռեալը» նորամուտի խաղում հաղթեց «Սելտային»

Անգլիայի առաջնություն։ Ինչպես է պատրաստվել մեծ վեցնյակը։

«Արարատը» կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ

Անգլիայի առաջնություն։ «Պինդ ընկույզները»։

Անգլիայի առաջնություն։ «Հանդուգն միջակներ»

«Մանչեսթր Սիթին» հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ հաղթում է «Լիվերպուլին» և նվաճում է Անգլիայի սուպերգավաթը:

«Մանչեսթր Սիթին» հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ հաղթում է «Լիվերպուլին» և նվաճում է Անգլիայի սուպերգավաթը:

Անգլիայի սուպերգավաթ

«Լիվերպուլ» 1-1«Մանչեսթր Սիթի», հետխաղյա 11 մետրանոցներ՝ 4-5

Մի քանի օրից կսկսվի Անգլիայի առաջնությունը, իսկ առայժմ ֆուտբոլասերները մեծ բերկրանք ապրեցին՝ ականատես լինելով սուպերգավաթի հետաքրքիր և գերլարված հանդիպմանը:

Սաբուրթալո-ն լարված պայքարում հաղթանակ տոնեց Արարատ Արմենիայի նկատմամբ

Ավարտվեց Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման երրորդ փուլի՝ Արարատ Արմենիա - Սաբուրթալո լարված հանդիպումը: Ֆուտբոլային թեժ պայքարն ավարտվեց 1:2 հաշվով՝ հյուրերի առավելությամբ:

«Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «ՖԱ Երևան»-ի նկատմամբ

Հայկական ակումբային ֆուտբոլն ՝անարև:

Հայաստանի հավաքականը անբովանդակ խաղով գահավիժում է դեպի անդունդ...

«Ամեն փորձ չի, որ փորձանք չի»

Արմեն Գյուլբուդաղյանց. «Դաժան պարտություն էր» (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո,  տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։

Յո՞ երթաս Հայաստանի հավաքական

ՈՒԵՖԱ-ի Ազգերի  լիգայի խաղարակության D դիվիզոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի  ընտրանուն:

Հայկական ֆուտբոլի Մոուրինյոն. ի՞նչ է դա, հաճոյախոսություն, թե …

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Մաս 2

Footballam.com կայքը շարունակում է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նոր անդամներին:

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Մաս 1

Footballam.com կայքը շարունակում է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նոր թեկնածուներին:

Ով ո՞վ է. ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուները. Արթուր Վանեցյան

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 22-ին կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ժամանակ տեղի է ունենալու ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները:

Աբրահամ Խաշմանյան. «Նիկիտա Սիմոնյանը ինձ 17 տարեկանում հրավիրեց «Արարատ»

Վերջին տարիների հայկական ֆուտբոլում լավագույն մասնագետներից մեկը համարվող, իր աշխատած թիմերում մշտապես մարզական բարձր արդյունքներ ապահովելու, գործին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու և խստապահանջության համար «հայկական  ֆուտբոլի Մոուրինյո» պատվաբեր և միաժամանակ պատասխանատու կոչմանն արժանացած Աբրահամ Խաշմանյանին հրավիրեցինք հարցազրույցի, որի ընթացքում խոսակցություն ծավալվեց նրա  թե՛ մարզական, և թե ՛մարզչական գործունեության ուշագրավ ու հետաքրքիր դրվագների շուրջ:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք ՀՖՖ ԻԱՄ արտահերթ ժողովի վերաբերյալ նյութերը

Արդյո՞ք Արթուր Վանեցյանն ի վիճակի է ղեկավարելու հայկական ֆուտբոլը

Տասը օր հետո, սեպտեմբերի 22-ին, կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ժամանակ տեղի կունենան ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները:

Arrow
Arrow
ArrowArrow
Slider

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարսելոն» 2-0 «Ատլետիկո»  

Այս խաղում որոշվելու էր, արդյո՞ք պայքար կլինի չեմպիոնության համար, թե ոչ: Ընդ որում հյուրերի շանսերը բավական բարձր էին գնահատվում: Բանն այն է, որ «Բարսելոն» -ը մի քանի օրից Չեմպիոնների Լիգայում ծանր խաղ է անցկացնելու «Մանչեսթր Յունայթեդ» -ի հետ, մինչդեռ «Ատլետիկո» -ն ձերբազատված է տվյալ մրցաշարի ծանրաբեռնվածությունից: Մայրաքաղաքի թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, որն ասում են ավելի շատ է վաստակում, քան նույնիսկ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթր Սիթի» -ում , հենց սկզբից ցույց տվեց, որ մտադիր է ճակատամարտ տալ, ու իրեն երեք միավորից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է հաջողություն: Ֆուտբոլային աստվածներն այդ օրը «Ատլետիկո» -ի կողմը չէին:


Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» 2-1 «Մանչեսթր Յունայթեդ»

«Մանչեսթր Յունայթեդ» -ը կարող էր թեկուզ և ժամանակավորապես 3-րդ տեղ դուրս գալ, բայց չօգտվեց ըբձեռված հնարավորությունից։ Սկզբունքորեն, դա անելը այդքան էլ հեշտ բան չէր։ «Վուլվերհեմթոն» -ը այս մրցաշրջանում լավ է խաղում և «թոփ վեցնյակից» շատերի կյանքն է դառնացրել։ Այսօր հերթը հասավ «կարմիր սատանաներին»։ Այս համեստ թիմի հաջողությունները պետք է վերագրել թիմի գլխավոր մարզիչ Նունու Սանտուին։ Նա Պորտուգալիայից մի քանի ուժեղ ֆուտբոլիստներ է հրավիրել և նրանց շուրջը շատ հետաքրքիր կոլեկտիվ է ձևավորել։ Եվ եթե «Վուլվերհեմփթոն»-ը չի կարող պայքարել Պրեմյեր Լիգայի վեց մեծ ակումբների հետ, ապա առայժմ լավագույնն է մնացած տասնչորսի մեջ։ 

                      

Անժխտելի է մտքի մեծությունն այն մասին, որ հավաքական խաղերում հաղթում են պրոֆեսոնալիզմը, միասնականությունը և կատարողականությունը: Երբ ականատեսն ենք լինում հայկակակն թիմային սպորտաձևերի ընդհանուր դրսևորմանը, պարզ ձևով հասկանալի է դառնում, որ վերոնշյալ երեք բաղադրիչների կտրվածքով առկա են անլուծելի թնջուկներ, որ գալիս է նաև ազգային հոգեկերտվածքից: Երբ խաղահրապարակ է դուրս գալիս բասկետբոլի ազգային ընտրանին,  հարց է ծագում,  թէ ուր են տեղացի բասկետբոլիստները: Եվ որքան հավաքականը կարող է գոյատևել, որն արդեն գոյություն չունի , այլ ենթարկված է անխուսափելի պարապուրդի: Հայաստանի վոլեյբոլի հավաքականը հիշեցնում է նախարարական գերատեսչությունների հաշվեկշռում նստած , անգործունակ մակուլատորային հավաքածու, իսկ հանդբոլի հավաքականի մասին անհրաժեշտություն կա լոկ երազելու: Եվ սրանով մեր խնդիրները դառնում են օրհասաբեր: Սխալ և անարդար է կարծել, որ սրանում մեղավոր են կռիվ տվող հայ մարզիկները: Հասկանանք հետևյալը, վերլուծենք անօրինակ եղեռնը մեր մարզիկների նկատմաբ:


Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

 «Ռոմա» 1-4 «Նապոլի»

 

Դիտելով այս խաղը կարելի է գալ այն եզրակացության, որ մայրաքաղաքի թիմը շտապեց աշխատանքից հեռացնել Էուսեբիո դի Ֆրանչեսկոյին, նրա տեղը նշանակելով Մասսիմո Ռանյերիին։ Նախկին մարզիչին պետք էր թողնել ավարտել մրցաշրջանը։ Նման որոշումով «Ռոմա» - ն վտանգում է դուրս մնա լավագույն քառյալից, ինչը նրան թույլ կտար հաջորդ տարի նույնպես հանդես գալ Չեմպիոնների Լիգայի մրցաշարում։ Հակառակ նրանց՝ «Նապոլի» - ում ամեն ինչ կարգին է։ Ճիշտ է, նեապոլիտանական թիմը մեծ տարբերությամբ ետ է մնում առաջին հորիզոնականը զբաղեցնող «Յուվենտուս» -ին, բայց երկրորդ տեղը, հավանաբար, ոչ մեկին չի զիջի։ Թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արդեն հայտարարել է, որ դադարել է պայքարել չեմպիոնության համար և ուժերը կենտրոնացրել Եվրոպա Լիգան հաղթելու վրա, որտեղ նրան թիմը շուտով ուժերը կչափի Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» - ի հետ։ 

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

 «Լիվերպուլ» 2-1 «Տոտտենհեմ»

 

Թիմերը տարբեր տրամադրություններով էին մոտեցել խաղին: Եթե «Լիվերպուլ» -ը վերգտել է իրեն և հզոր խաղով «Մանչեսթր Սիթի» -ի հետ վիճարկում է չեմպիոնական տիտղոսը, ապա «Տոտտենհեմ» -ը վերջին չորս խաղերից երեքում պարտվել է և վտանգում է դուրս մնալ «հրաշալի քառյակից»: Անսովոր էր տեսնել լոնդոնցիների մարզիչ Պոչետինոյին տրիբունայից հանդիպմանը հետևելիս: Առհասարակ նա համարվում է քաղաքակիրթ և դաստիարակված մարդ, բայց «Բարնլի» -ից կրած պարտությունից հետո այդ հանգիստ անձնավորության մյարդերը տեղի էին տվել: Թվում էր Յուրգեն Կլոպը առանց իր կոլեգայի տխրում էր մարզչական գոտում: Գերմանացի մասնագետն այս անգամ ո՛չ ուրախություններն էր իր սիրած ձևերով տոնում, ո՛չ էլ անհաջողություններին էր համապատասխան ձևով արձագանքում: 


Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

 «Բարսելոն» 2-0 «Էսպանյոլ»

 

Կատալոնական դերբիներում հազվադեպ է ճակատամարտ լինում, այս մեկը ևս բացառություն չկազմեց: «Կոռնել էլ Պրատ» - ում «Բարսելոն» - ը «Էսպանյոլ» -ին հաղթել էր 4-0, այս անգամ բավարարվեց 2-0 -ով: Ճիշտ է,  «Էսպանյոլ» - ը յուրօրինակ ճակատամարտ տվեց: Թեև անհամար գոլային պահերին, որ անընդմեջ ստեղծում էր «Բարսելոն» -ը, մինչը հանդիպման 71-րդ րոպեն հաշիվը զրոյական էր: Ու առաջին գոլն էլ Լիոնել Մեսսին խփեց, եթե ոչ բախտի բերմամբ, ապա դրվագի հաջող դասավորմամբ: 

Եվրոպայի 2020 ընտրական մրցաշար

Հայաստան 0-2 Ֆինլանդիա

Հայաստանի հավաքականը ևս մեկ ստորացուցիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ: Արմեն Գյուլբուդաղյանցը և դրական արդյունքը առայժմ անհամատեղելի են:

Բարի և մեծահոգի հայ ֆուտբոլասերը գուցե կասի, որ մեր բախտը չէր բերում, իրադարձություններն ի օգուտ մեզ չէին դասավորվում, մի փոքր էլ ու մենք գոլ կխփեինք... Սակայն ամեն բան ըստ էության է:


Եվրոպայի 2020 ընտրական մրցաշար

Բոսնիա և Հերցեգովինա 2-1 Հայաստան

Արտացոլված հաշվը կարող է տպավորություն ստեղծել, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Բոսնիա և Հերցեգովին - Հայաստան խաղում անզիջում պայքար է ծավալվել և դաշտի տերերը հաղթել են միայն ավելի հաստատակամ գտնվելու շնորհիվ: Իրականում նման բան, կամ ինչ-որ այլ բան, որը կարող էր մոտ լինել դրան, տեղի չի ունեցել:

Եվրոպայի 2020 ընտրական մրցաշար

Անգլիա 5-0 Չեխիա

1966 թվականին Անգլիայի հավաքականը աշխարհի չեմպիոն հռչակվեց և դա, առայժմ, հարաբերականորեն միակ հաջողությունն է, որը բրիտանացիները գրանցել են Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:


Ընկերական խաղ

Թվում էր Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի նախաշեմին ընկերական խաղերը ստվերում կմնան: Սակայն Վալսբուրգում կայացած հանդիպումը ստացվեց ոչ պակաս դիտարժան և հետաքրքիր: Թիմերը պայքարում էին, գրոհում, հանդիսականները բազմաթիվ գոլային պահերի ականատես եղան և երկու գոլի:

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր։

Միլան 2 - 3 Ինտեր

Անկախ այն բանից, թե այս թիմերը ինչ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, նրանց միջև պայքարը սկզբունքային է և մինչև վերջին րոպեն անզիջում: Իսկ հիմա նաև այնպես է ստացվել, որ միլանյան երկու թիմերը Իտալիայի առաջնությունում պայքարում են 3-4-րդ տեղերի համար:


TO TOP