Ժամանակացույց

 
90'

Խաղացողի վիճակագրություն

    32' Lucas Hernández
Rodrigo Bentancur 38'    
    39' Ռաֆայել Վառան
    62' Անտուան Գրիզման
Քրիստիան Ռոդրիգես 69'    
    69' Կիլիան Մբապպե

Լրացուցիչ տեղեկություն

90+5

Հանդիպման ավարտ

90+4

Ուրուգվայցիները վերջին փոխանցումը կատարեցին տուգանային հրապարակ, սակայն դարպասապահը տիրեց գնդակին

90+3

Ուրուգվայցիները գրոհ կազմակերպում են, սակայն վտանգավոր պահերով աչքի չեն ընկնում

90+2
(Ֆրանսիա) Անտոինե Գրիեզմանն Նաբիլ Ֆեկիր
90

Խաղի հիմնական ժամանակին ավելացվեց 5 րոպե

90

Ուրուգվայցիները ևս վաստակում են տուգանային հարվածի իրավունք՝ փոխանցում տուգանային հրապարակ, սակայն Հերնանդեզը հեռացնում է գնդակը

89

Հարված դարպասի ուղղությամբ, սակայն բարձր է ընթանում գնդակը

88

Ֆրանսիացիները նետվում են հերթական գրոհի և վտանգավոր դիրքից վաստակում են տուգանային հարվածի իրավունք

87
(Ֆրանսիա) Կիլիան Մբապպե Օուսմանե Դեմբելե
84

Սխալվում են ուրուգվայցիները մրցակցի տուգանային հրապարակում՝ ֆրանսիացիները կարողանում են հեշտությամբ հեռացնել գնդակը սեփական տուգանային հրապարակից

81

Ուրուգվայցիները փորձում են երկար փոխանցումներով առաջ շարժվել, սակայն պաշտպանները կարողանում են հեռացնել յուրաքանչյուր փոխանցում տուգանային հրապարակում

78
(Ֆրանսիա) Կորենտեն Տոլիսսո Սթիվեն Ն’Զոնզի
78

Ուրուգվայցիները փորձում են հակագրոհ կազմակերպել, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում անցնել մրցակցի պաշտպանությունը

76

Ֆրանսիացիները կրկին գրոհ են կազմակերպում, Մբապպեն փորձեց հեռահար հարվածով գրավել դարպասը, սակայն գնդակը շեղ ընթացավ

74

Հերթական գրոհի են նետվում ֆրանսիացիները, սակայն ուրուգվայցիները կարողանում են խլել գնդակը շարժվել առաջ, սակայն նրանք նույնպես հաջողության չեն հասնում

73
(Ուրուգվայ) Նաիթան Նանդես Ջոնաթան Ուրրեթաբիսկայա
69
Yellow card, Կիլիան Մբապպե (Ֆրանսիա)
69
Yellow card, Քրիստիան Ռոդրիգես (Ուրուգվայ)
69

Բախում երկու թիմերի միջև՝ Մբապպեն ընկնում է մրցակցի կիսադաշտում, ուրուգվայցիների կարծիքով Մբապպեն սիմուլյացիա է անում և ի վերջո մրցավարը դեղին քարտեր է տալիս, երկու թիմերի ֆուտբոլիստներին


 

66

Փոխանցում տուգանային հրապարակ, բայց պաշտպանը թույլ չի տալիս Ժիրուին ընդունել փոխանցումը

65

Հերթական գրոհն են կազմակերպում ֆրանսիացիները և վաստակում տուգանային հարվածի իրավունք

63

Անկյունային հարվածի իրավունք են վաստակում ուրուգվայցիները, փոխանցում տուգանային հրապարակ, բայց հեռացնում են գնդակը պաշտպանները

62

Գրիզմաննը հարվածեց դարպասի ուղղությամբ, դարպասապահը փորձեց հեռացնել գնդակը, բայց ի վերջո չկարողացավ պահել գնդակը և կրկնապատկվեց հաշիվը

62
Goal, Անտոինե Գրիեզմանն (Ֆրանսիա)
59
(Ուրուգվայ) Ռոդրիգո Բենթանկուր Քրիստիան Ռոդրիգես
58
(Ուրուգվայ) Քրիստիան Ստուանի Մաքսիմիլիանո Գոմեզ
56

Բենթանկուրը հեռահար հարվածով փորձում էր գրավել դարպասը, սակայն գնդակը շեղ է ընթանում

53

Գրիզմաննը իրացնում է անկյունային հարվածը՝ փոխանցում տուգանային հրապարակ, բայց հեռացնում է գնդակը պաշտպանը

52

Անկյունային հարվածի իրավունք են ստանում ֆրանսիացիները

50

Կրկին տուգանային հարվածի իրավունք են վաստակում ֆրանսիացիները, փոխանցում տուգանային հրապարակ, բայց դարպասապահը հեռացնում է գնդակը

47

Ֆրանսիացիները ակտիվ են սկսում երկրորդ խաղակեսը և հերթական գրոհի ժամանակ, ստանում տուգանային հարվածի իրավունք՝ փոխանցում տուգանային հրապարակ, սակայն Մուսլերան տիրում է գնդակին

45

Երկրորդ խաղակեսի սկիզբ

45+2

Առաջին խաղակեսի ավարտ

45+1

Վտանգավոր գրոհ ուրուգվայցիների կատարմամբ, ճնշում են գործադրում մրցակցի տուգանային հրապարակում, սակայն առայժմ չեն կարողանում հավասարեցնել հաշիվը

45

Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացվեց 2 րոպե

44

Փոխանցում տուգանային հրապարակ՝ Կասերեսը գլծի հարվախով փորձում էր գրավել դարպասը, սակայն դարպասապահը հեռացրեց գնդակը, իսկ Գոդինը մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը

43

Տուգանային հարվածի իրավունք են վաստակում ուրուգվայցիները

42

Անկյունային հարվածի իրավունք են վաստակում ուրուգվայցիները, փոխանցում տուգանային հրապարակ, բայց պաշտպանը հեռարեց գնդակը

39

Գրիզմաննը իրացրեց տուգանային հարվածը՝ փոխանցեց տուգանային հրապարակ, և Վարանը գլխի հարվածով կարողացավ բացել խաղի հաշիվը

39
Goal, Ռաֆայել Վարանե (Ֆրանսիա)
39

Տուգանային հարվածի իրավունք են վաստակում ֆրանսիացիները

35

Ուրուգվայցիները գրոհ են կազմակերպում՝ հարված դարպասին, բայց դարպասապահը տիրում է գնդակին

33

Նանդեսի հետ պայքարում Հերնանդեզը խախտում է կանոնները և Ուրուգվայցիները վաստակում են տուգանային հարվածի իրավունք, սակայն հաջողության չեն հասնում

32
Yellow card, Լուկաս Հերնանդեզ (Ֆրանսիա)
30

Հերթական գրոհը ֆրանսիացիների կատարմամբ, Պավարը փոխանցում է կատարում տուգանային հրապարակ, սակայն թիմակիցը չի հասնում գնդակին

28

Ուրուգվայցիները փորձում են դուրս գալ պաշտպանությունից և գրոհ կազմակերպել, բայց չեն կարողանում մտնել մրցակցի կիսադաշտ 

26

Անկյունային հարվածի իրավունք են վաստակում Ֆրանսիացիները՝ փոխանցում տուգանային հրապարակ, բայց Սուարեսը հեռացնում է գնդակը

22

Գրիզմաննը փոխանցում է կատարում տուգանային հրապարակ, բայց պաշտպանը հեռացնում է գնդակը

21

Անկյունային հարվածի իրավունք են վաստակում Ֆրանսիացիները

19

Ֆրանսիացիների հերթական գրոհի ժամանակ, Պոգբան հեռահար հարվածով փորձում էր գրավել դարպասը, սակայն գնդակը բարձր է ընթանում

16

Ֆրանսիացիները հակագրոհ են կազմակերպում՝ Մբապպեն կարող էր բացել խաղի հաշիվը՝ հարված դարպասի ուղղությամբ, բայց գնդակը բարձր է ընթանում

14

Անկյունային հարվածի իրավունք են վաստակում Ուրուգվայցիները՝ փոխանցում տուգանային հրապարակ, բայց դարպասապահը կարողանում է հեռացնել գնդակը

11

Տուգանային հարվածի իրավունք են վաստակում Ֆրանսիացիները՝ Գրիզմանն իրացրեց տուգանային հարվածը՝ Վարանը հարված կատարեց դարպասի ուղղությամբ, սակայն շեղ ընթացավ գնդակը

6

Ֆրանսիացիների հակագրոհը չի ուշանում Հերնանդեսը փոխանցում է կատարում տուգանային հրապարակ, սակայն Ժիրուն չի հասնում գնդակին 

5

Եզրային նետման իրավոինք են ստանում Ուրուգվայցիները և մրցակցի կիսադաշտում փորձում են նոր գրոհ կազմակերպել

4

Վտանգավոր գրոհ Ուրուգվայցիների կատարմամբ, պաշտպանությունում սխալվում են Ֆրանսիացիները և թույլ են տալիս մրցակցին մտնել տուգանային հրապարակ, սակայն պաշտպանը կարողանում է հեռացնել գնդակը

1

Առաջին գրոհն են փորձում կազմակերպել Ֆրանսիացիները, սակայն հաջողության չեն հասնում

Հանդիպման մեկնարկ

Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, քիչ անց ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Աշխարհի առաջնության՝ Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպմանը

Մեկնաբանություններ

TO TOP