Եվրոպա լիգա. Մոսկվայի Սպարտակը կարևոր հաղթանակ տարավ Նապոլիի նկատմամբ 🎥

Եվրոպա լիգայի խմբային փուլի (C խումբ) 5-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր «Նապոլիին»։ Ռուսական թիմը հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման մեկնարկից ընդամենը 3 րոպե անց հյուրերի դարպասին 11-մետրանոց է նշանակվել. Ալեքսանդր Սոբոլևը դիպուկ է հարվածել՝ բացելով հաշիվը։ 28-րդ րոպեին Սոբոլևը նաև դուբլ է ձևակերպել՝ կրկնապատկելով հաշիվը։

Երկրորդ խաղակեսն անցել է «Նապոլիի» հսկայական առավելությամբ։ Իտալական թիմը 64-րդ րոպեին կրճատել է հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ է դարձել Էլիֆ Էլմասը։

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» 7 միավորով հավասարվում է «Նապոլիին», լրացուցիչ ցուցանիշներով շրջանցում և գլխավորում խումբը։

Հանդիպման տեսությունը.

Նորություններ

Բոլոր նորությունները