Տիգրան Բարսեղյանը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն

Հայաստանի հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձյալ մոտ է կարիերան Սլովակիայում շարունակելուն։

Meta-ratings.kz-ը հայտնում է, որ Բարսեղյանը մեկնել է Բրատիսլավա և առաջիկայում պայմանագիր կկնքի «Սլովանի» հետ։

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում «Սլովանը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ավելի վաղ տեղեկություն կար այն մասին, որ Տիգրանը հնարավոր է տեղափոխվի «Էսպանյոլ»։

Նորություններ

Բոլոր նորությունները