ՉԼ. Ինտերը հաղթեց Շախտյորին, Այաքսը՝ Բեշիքթաշին 🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում կայացան 2 հանդիպումներ։

D խմբի խաղում «Ինտերը» հյուրընկալել էր Դոնեցկի «Շախտյորին». իտալական թիմը հաղթեց 2։0 հաշվով։ 61-րդ րոպեին Էդին Ջեկոն բացել է հաշիվը, իսկ 6 րոպե անց նաև դուբլ է ձևակերպել։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 10 միավորով գլխավորում է խումբը, տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Ռեալի» ալտիվում կա 9 միավոր։

Հանդիպման տեսությունը.

C խմբում Ստամբուլում կայացավ «Բեշիքթաշ» - «Այաքս» հանդիպումը։ Հյուրերը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան։ 22-րդ րոպեին Ռեչիդ Գեզալն առաջ է մղել տանտերերին։ Փոխարինման մտած Սեբաստիան Հալերը 54-րդ և 69-րդ րոպեներին գոլ է խփել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այս հաղթանակից հետո «Այաքսը» 15 միավորով է գլխավորում խումբը՝ հետապնդողներից առաջ լինելով 9 միավոր (Դորտմունդի «Բորուսիան» և «Սպորտինգը» տուրի շրջանակում մրցելու են միմյանց դեմ)։

Հանդիպման տեսությունը.

Նորություններ

Բոլոր նորությունները