ՉԼ. Ռեալը վստահորեն հաղթեց Շերիֆին՝ վերադառնալով D խմբի 1-ին տեղ 🎥

Չեմպիոնների լիգայի D խմբի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Տիրասպոլում հյուրընկալվել էր «Շերիֆին»։ «Արքայական» ակումբը հաղթեց խոշոր՝ 3։0 հաշվով։

Հաշիվը բացվել է 30-րդ րոպեին. տուգանայինից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել Դավիդ Ալաբան։

Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին հիանալի գոլի հեղինակ է դարձել Տոնի Կրոսը, ում հարվածից հետո գնդակը հորիզոնական դարպասաձողին դիպչելուց հետո հատել է դարպասային գիծը։

56-րդ րոպեին Մենդիի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման ձևակերպել է վերջնարդյունքը՝ 3։0։

Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում «Ինտերը» 2։0 հաշվով հաղթել է Դոնեցկի «Շախտյորին»։

Այս խաղից հետո Կառլո Անչելոտիի գլխավորած «Ռեալը» դարձյալ գլխավորեց D խումբը։

 No description available.

Հանդիպման տեսությունը.

 

Նորություններ

Բոլոր նորությունները