ՉԼ. Ման. Սիթին կամային հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ 🎥

Չեմպիոնների լիգայի A խմբի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր ՊՍԺ-ին։ Խաղային օրվա կենտրոնական խաղում «քաղաքայինները» հաղթեցին 2։1 հաշվով։

Հաշիվը բացել են փարիզյան թիմի ֆուտբոլիստները. 50-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն։

63-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը հավասարեցրել է հաշիվը, իսկ 76-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը հաղթանակ է պարգևել «Սիթիին»։

Հանդիպումը բավականին դինամիկ ընթացք ունեցավ՝ տանտերերի ոչ մեծ առավելությամբ։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 12 միավորով գլխավորում է խումբը, ՊՍԺ-ն 8 միավորով 2-րդն է։

Հանդիպման տեսությունը.

 

Խմբի մյուս խաղում «Լայպցիգը» 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Բրյուգեի» դարպասը։

D խմբի տեսքը 5-րդ տուրից հետո.

No description available.

Նորություններ

Բոլոր նորությունները