ՉԼ. Դորտմունդի Բորուսիան պարտվեց Սպորտինգին և զրկվեց փլեյ-օֆֆից 🎥

Չեմպիոնների լիգայի C խմբի 5-րդ տուրում «Սպորտինգը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Տանտերերը հաղթեցին 3։1 հաշվով։

Առաջին խաղակեսում պորտուգալական թիմը Պեդրո Գոնսալվեսի դուբլի շնորհիվ առջևել է հաշվի մեջ 2։0 հաշվով։ 74-րդ րոպեին հյուրերը մնացել են 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել Էմրե Ջանը։

81-րդ րոպեին Պեդրո Պորոն նաև 3-րդ գոլն է խփել։ Գերմանական թիմի ֆուտբոլիստները 1 գոլ են խփել. ավելացված 3-րդ րոպեին աչքի է ընկել Դենյել Մալենը։

Հանդիպման տեսությունը.

Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում «Այաքսը» 2։1 հաշվով հաղթել էր «Բեշիքթաշին»։

Այսպիսով, «Այաքսը», որը 100%-անոց արդյունք է ցույց տալիս, առաջին տեղով դուրս կգա փլեյ-օֆֆ, իսկ «Սպորտինգը»՝ 2-րդ։ Դորտմունդի «Բորուսիան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ում։

C խմբի տեսքը 5-րդ տուրից հետո.

No description available.

Նորություններ

Բոլոր նորությունները