Ի՞նչ բառով կնկարագրեիք մեր խաղացող Վատոյին․ Կադիսի հայատառ գրառումը

«Կադիսը» կրկին անդրադարձել է իր թիմի և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին։

Իսպանական ակումբը ֆուտբոլիստի վերաբերյալ հայատառ գրառում է արել ակումբի ֆեյսբուքյան էջում։

«Ի՞նչ բառով կնկարագրեիք մեր խաղացող Վատոյին»,- գրված է ակումբի մամուլի ծառայության հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը «Կադիս» տեղափոխվել է այս տարվա հուլիսին։ Ակումբի կազմում նա մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները