ՉԼ. Հայտնի են փլեյ-օֆֆի 11 մասնակիցները

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 16 մասնակիցներից 11-ը.

Այդ թիմերն են՝ «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» (բոլորն Անգլիա), «Այաքսը» (Նիդերլանդներ), «Բավարիան» (Գերմանիա), «Յուվենտուսը», «Ինտերը» (երկուսն էլ՝ Իտալիա), «Ռեալը» (Իսպանիա), «ՊՍԺ-ն» (Ֆրանսիա) և «Սպորտինգը» (Պորտուգալիա):

1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին։

Այս փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 15-16-ին, պատասխանները՝ փետրվարի 22-23-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները