Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստը վիրահատվել է. Նրա հետագա կարիերան հարցականի տակ է

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Դիեգո Բարբոսան վիրահատվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Երեկ «Նորավանք» - «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ մեր թիմի պաշտպան Դիեգո Բարբոսան կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել, և տեղափոխվելով հիվանադանոց, վիրահատվել։ Ցավով ցանկանում ենք նշել, որ վնասվածքի լրջությունը հարցականի տակ է դնում նրա հետագա ֆուտբոլային գործունեությունը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Հրապարակմանը կից «Արարատ-Արմենիան» ներկայացրել է հանդիպման տեսությունից հատված, որում ըստ իրենց մրցակցի ֆուտբոլիստը կոպիտ խախտում է կատարում Բարբոսայի նկատմամբ, որը չի արձանագրվում մրցավարի կողմից։

Ակումբը նաև իր դժգոհությունն է հայտնել իրենց գրանցած երկու գոլերը չարձանագրելու կապակցությամբ։

 

Նորություններ

Բոլոր նորությունները