ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ՉԼ-ի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդներին

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն խաղացողի կոչման հավակնորդները։

ՈւԵՖԱ-ի ցուցակում ընդգրկված են «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը, «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլեյրը, «Սպորտինգի» վինգեր Պեդրո Գոնսալվեսը և «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն։

Ֆորսբերգը դուբլի հեղինակ է դարձել «Բրյուգեի» դեմ խաղում (5:0), Ալլերը երկու գոլ խփել է«Բեշիքթաշի» դարպասը (2:1), ևս երկու գոլ խփել է Ջեկոն՝ «Շախտյորի» դարպասն (2:0), իսկ Գոնսալվեսը բացի երկու գոլից նաև մեկ փոխանցում է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3:1):

 

Նորություններ

Բոլոր նորությունները