Մբապեն հավասարվել է Տրեզեգեին և նրա հետ կիսում է ՉԼ-ի լավագույն ֆրանսիացի ռմբարկուների ցանկի 3-րդ տեղը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայում խփել է իր 29-րդ գոլն, այդպիսով հավասարվելով Դավիդ Տրեզեգեին։

Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողն աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:2):

Այժմ Մբապեն ու Տրեզեգեն ֆրանսիացիների կազմում մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում կիսում են երրորդ տեղը։ Թիերի Անրին (50) ռմբարկուների վարկանիշով երկրորդն է, իսկ առաջատարը Կարիմ Բենզեման է (75):

Նորություններ

Բոլոր նորությունները