Ռեալը Չեմպիոների լիգայի նոր ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալը» ժամանակից շուտ իր համար երաշխավորեց Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի փլեյ-օֆֆի ուղեգիրը։

«Սերուցքայինները» չորեքշաբթի օրը «Շերիֆի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո (3:0) խմբում վատագույն դեպքում կզբաղեցնեն 2-րդ տեղը։

Opta-ի փոխանցմամբ, այս ուղեգրով Մադրիդի «Ռեալը» դարձել է առաջին թիմը, որը 19 մրցաշրջան անընդմեջ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։

Հիշեցնենք, որ մադրիդցիները Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել են ռեկորդային 13 անգամ են։

Նորություններ

Բոլոր նորությունները