Չեմպիոնների լիգան չի ներում սխալները. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն գնահատել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները։

«Չեմպիոնների լիգայի հանդիպումները միշտ բարդ են, բայց ես ավելի լավատես եմ, քան երբևէ: Թիմը լավ կխաղա եզրափակիչ փուլում: Չեմպիոնների լիգան չի ներում սխալները, և ով արժանի է դրան, նա կգնա փլեյ-օֆֆ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Միլանին» և խմբում նահանջեց վերջին տեղ։

Դեկտեմբերի 7-ին «Ատլետիկոն» կհանդիպի «Պորտուի» հետ, իսկ «ռոսոներիները» կհյուրընկալվեն «Լիվերպուլին»:

Նորություններ

Բոլոր նորությունները