Ռոյսն արդյունավետ ցուցանիշ է գրանցել Բորուսիայի կազմում

Հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ռեկորդակիր է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, հայտնում է Opta-ն։

32-ամյա խաղացողը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «մեղուների» կազմում անցկացրել է իր 55-րդ հանդիպումը, որն ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է։

Ռոյսը գերազանցել է «Բորուսիայի» նախկին պաշտպան Լուկաս Պիշչեկի (54) ձեռքբերումը։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը դորտմունդյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորուսսիան» 5 տուրերից հետո վաստակած 6 միավորով 3-րդն է։

Հաջորդ հանդիպումը գերմանական ակումբը կացկացնի դեկտեմբերի 8-ին՝ ընդունելով «Բեշիկթաշին»։

Նորություններ

Բոլոր նորությունները