Սա ճիշտ չէ նրա նման խաղացողի համար. Վան դեր Վարտը քննադատել է Մեսսիին

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Նրա դրությունն ինձ տխրեցնում է։ Դա կամքի խնդիր է։ Կամ ուզում ես, կամ չես ուզում։ Մեսսին պահանջված է և եթե ​​նա գոլ չի խփում կամ գոլային փոխանցում չի կատարում, ուրեմն վատ հանդիպում է անցկացրել: Նեյմարն ավելի լավ է ներկայանում, Մբապեն՝ նույնպես։

Կրիշտիանու Ռոնալդուն, չնայած նրանք երկու տարբեր տեսակի խաղացողներ են, բայց պայքարում է և ցանկանում է թիմի մակարդակը բարձրացնել: Մեսսին ժամանակ առ ժամանակ շրջում է խաղադաշտում, իսկ ես մտածում եմ՝ միթե չի ամաչում։ Ես ինձ վատ եմ զգում. սա ամոթ է, քանի որ նման խաղացող այլևս երբեք չի ծնվի։ Սա ճիշտ չէ Մեսսիի նման խաղացողի համար»,- ասել է վան դեր Վարտը:

Նորություններ

Բոլոր նորությունները