Լիվերպուլը կրկնել է 1939-ին գրանցված ռեկորդը

Չեմպիոնների լիգայի խաղարկության B խմբի 5-րդ տուրում «Լիվերպուլը» 2։0 հաշվով առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ։

Այսպիսով, Կլոպի գլխավորած թիմը 16 խաղ անընդմեջ խփում է 2-ից ոչ պակաս գոլ։

82 տարվա ընթացքում «Լիվերպուլն» առաջին անգլիական թիմն է, որին հաջողվել է գրանցել այս ցուցանիշը։

1939 թվականին նման արդյունավետությամբ աչքի է ընկել «Վուլվերհեմփթոնը»։

Նշենք, որ 5 տուրերից հետո «Լիվերպուլը» 15 միավորով գլխավորում է B խումբը և վաղուց ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում։

Նորություններ

Բոլոր նորությունները