ՈՒԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական երկրների վարկանիշային թարմացված աղյուսակը. Հայաստանը 43-րդն է

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական երկրների վարկանիշային թարմացված աղյուսակը: Ցուցակում երկրները դասավորված են ըստ այդ իրենց ներկայացնող ակումբների՝ միջազգային ասպարեզում գրանցած արդյունքներից։

Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում վերջին հինգ մրցաշրջաններում եվրոպական մրցաշարերում գրանցած արդյունքները։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Անգլիա՝ 95069 

2․ Իսպանիա՝ 85713

3․ Իտալիա՝ 69045

4․ Գերմանիա՝ 66784

5․ Ֆրանսիա՝ 49915

6․ Պորտուգալիա՝ 47549

7․ Նիդեռլանդներ՝ 39900

8․ Ավստրիա՝ 34650

9․ Շոտլանդիա՝ 32700

10, Ռուսաստան՝ 32682

Միայն Անգլիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Նիդեռլանդներն են շարունակում եվրոպական ասպարեզում հանդես գալ այնքան թիմերով, որքանով սկսել էին մրցաշրջանը։ Մնացած բոլոր երկրներն ունեն առնվազն մեկ թիմի կորուստ։

Թարմացված աղյուսակում Հայաստանը 7875 միավորով զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ Հայաստանը շարունակում է եվրոպական մրցաշարերում ներկայացնել երկրի չեմպիոն «Ալաշկերտը»։

 

Նորություններ

Բոլոր նորությունները