Այաքսը կրկնել է 26 տարի առաջ գրանցած ռեկորդը

Ամստերդամի «Այաքսը» նախօրեին 2։1 հաշվով հաղթել է «Բեշիկթաշին»։

Այսպիսով հոլանդական ակումբը կարողացել է կրկնել 26 տարի առաջ ունեցած սեփական ձեռքբերումը։

1995/96 մրցաշրջանից ի վեր «Այաքսն» առաջին անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի խմբում հինգ մեկնարկային խաղերում։

Ընթացիկ խաղարկության ժամանակ «Այաքսը» երկու անգամ հաղթել է Դորտմունդի «Բորուսիային» և «Բեշիքթաշին», մեկ անգամ էլ «Սպորտինգին»:

Հարկ է նշել, որ 26 տարի առաջ Լուի վան Գալի գլխավորած թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Նորություններ

Բոլոր նորությունները