Ստերլինգը ՉԼ-ում գրանցած ցուցանիշով հավասարվել է Լեմպարդին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը Չեմպիոնների լիգայում խփել է իր 23-րդ գոլը։ Այդպիսով նա հավասարվել է Ֆրենկ Լեմպարդին։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում (2:1):

Ստերլինգը և Լեմպարդը բրիտանացիների մեջ մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում այժմ կիսում են 3-րդ տեղը։ Ռմբարկուների վարկանիշով երկրորդը Փոլ Սքոուլզն է (24), իսկ առաջատարը՝ Ուեյն Ռունին (30):

Նորություններ

Բոլոր նորությունները