Բարսելոնա - Նապոլի՝ ոչ-ոքի, Բորուսիան տապալվեց, ֆանտաստիկ խաղ Սանկտ Պետերբուրգում 🎥

Կայացան Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի 4 հանդիպումներ։

«Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց «Նապոլիի» հետ հանդիպումը։ 29-րդ րոպեին հաշիվը բացել է Պյոտր Զելինսկին։ 59-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակվել հյուրերի դարպասին, որը հստակ է իրացրել Ֆերան Տորեսը։

Տեսանյութ.

Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2։4 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ռեյնջերսից»։ 

Տեսանյութ.

5 գոլ խփվեց Սանկտ Պետերբուրգում կայացած «Զենիթ» - «Բետիս» խաղում։ Իսպանական թիմը հաղթեց 3։2 հաշվով. հատկանշական է, որ բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։

Տեսանյութ.

«Շերիֆն» էլ սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բրագային»։

Թիմերի միջև պատասխան հանդիպումները կայանալու են փետրվարի 24-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները