Մարսելը հայ երկրպագուների աջակցությամբ վստահորեն հաղթեց ադրբեջանական թիմին 🎥

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում կայացան 4 դիմակայությունների առաջին հանդիպումները։

«Մարսելը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով վստահորեն հաղթեց ադրբեջանական «Քարաբագին»։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Միլիկը, մեկ գոլ էլ խփել է Պայետը։

«Վելոդրոմ» ստադիոնում ներկա են գտնվել բազմաթիվ հայ երկրպագուներ, ովքեր պարզել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դրոշները։

Տեսանյութը՝ այստեղ։

Image

Image
Տեսանյութ.

Զուգահեռաբար ընթացած հանդիպումների արդյունքները.

«Լեսթեր» - «Ռանդերս»՝ 4։1

«Սելթիկ» - «Բուդյո/Գլիմտ»՝ 1։3

«Սպարտա» Պ. - «Պարտիզան»՝ 0։1

Նորություններ

Բոլոր նորությունները