ՈւԵՖԱ-ն թարմացրել է Եվրոպայի ակումբային դասակարգման վարկանշային ցանկը։
53 երկրների ցանկում Հայաստանը 38-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում մեր երկրի չեմպիոն «Ալաշկերտը» հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Նախորդ մրցաշրջանի համեմատ Հայաստանն առաջադիմել է 10 հորիզոնականով։