ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի ավարտված շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին։
Նրանք են. Բերատ Ջիմսիթի («Ատալանտա») - 2 գոլ, Տոնի Մարտինես («Պորտու») - 2 գոլ, Գվիդո Ռոդրիգես («Բետիս») - 1 գոլ, Ալֆրեդո Մորելոս («Ռեյնջերս») - 1 գոլ, 1 գոլային փոխանցում։
Լավագույնն ընտրվելու է երկրպագուների քվեարկության արդյունքում։