Անկեղծ ասած, դժվար է լինելու. Ձյուբա

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Զենիթը» 2։3 հաշվով պարտվել է «Բետիսին»։

Ռուսական թիմի հարձակվող Արտյոմ Ձյուբան խոսել է իր թիմի շանսերի մասին.

«Անկեղծ ասած, Իսպանիայում շատ դժվար է լինելու։ Այսպիսի կարգով բարձր տղաների դեմ խաղալը հաճելի է։ 

Պետք է անվախ ֆուտբոլ խաղանք, միշտ ասել եմ դա։ Պետք է արագ գործենք և շատ հարձակվենք. դա իմ կարծիքն է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը։

«Բետիս» - «Զենիթ» պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին։ 

Նորություններ

Բոլոր նորությունները