Ադրբեջանցիները դիմում են ՈւԵՖԱ-ին

Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում «Մարսելը» «Քարաբագին» հաղթել է 3։1 հաշվով։

«Վելոդրոմ» մարզադաշտում հավաքված են եղել բազմաթիվ հայ երկրպագուներ, ովքեր պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ։

Կատարվածը, բնականաբար, դուր չի եկել հարևան երկրի ներկայացուցիչներին։ Trend.az-ը տեղեկացնում է, որ «Քարաբագ» ակումբը դիմելու է ՈւԵՖԱ-ին և «Մարսել» ակումբին՝ իրենց որակմամբ պրովոկացիայի համար։

Տեղեկությունը հաստատել է ակումբի մամուլի ծառայության ղեկավարը։

Նորություններ

Բոլոր նորությունները