Նյուքասլը մտադիր է հնչեղ տրանսֆեր իրականացնել

«Նյուքասլը» ամռանը փորձելու է ձեռք բերել Պոլ Պոգբային։

Goal.com-ը հայտնում է, որ ֆրանսիացին չի երկարաձգելու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և «կաչաղակների» կազմն է համալրելու ազատ խաղացողի կարգավիճակով։

Տևական ժամանակ է «Յունայթեդի» ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության հասնել Պոլի հետ։

Պոգբան ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 12 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները