«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Իսպանացին շար է վերադառնալու ապրիլի վերջին, հայտնում է AS-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ ակումբում հույս ունեն՝ 10 համարը այս մրցաշրջանում կմասնակցի 5-6 հանդիպումների։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին ընդամենը 5 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի հեղինակ։