Եթե պատերազմ սկսվի, ես անվերադարձ կգնամ. Կիևի Դինամոյի ֆուտբոլիստ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հավանական բախումից անհանգստացած է Կիևի «Դինամոյի» ուրուգվայցի ֆուտբոլիստ Կառլոս դե Պենան.

«Եթե պատերազմ սկսվի, ես կգնամ և այլևս չեմ վերադառնա։ Իմ և ընտանիքիս անվտանգությունն առաջնային է։

Այո, կա պայմանագիր, սակայն կան ավելի կարևոր բաներ։ Ես հարգում եմ Ուկրաինան, սակայն սա իմ երկիրը չէ։ Եթե իմ երկիրը լիներ, այլ կերպ կվարվեի։

Հիշում եմ՝ 2014 թվականին Պապու Գոմեսը նույնպես մեկնեց Ուկրաինայից»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել ESPN-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները