Ռեալը համաձայնության է հասել Հալանդի հետ

Մադրիդի «Ռեալը» նախնական համաձայնության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» աստղային հարձակվող Էրլինգ Հալանդի հետ, հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն օրերս Մոնակոյում հանդիպում են ունեցել «արքայական» ակումբը ներկայացնող մարդկանց հետ։ Կողմերը պայմանավորվել են, որ ֆուտբոլիստն այլևս բանակցություններ չվարի այլ ակումբների հետ։ Այնուամենայնիվ, Էրլինգը դորտմունդյան ակումբից պետք է հեռանա սեփական ցանկությամբ։

Ըստ պայմանավորվածության, եթե Հալանդն առաջիկա ամռանը ցանկանա փոխել ակումբային գրանցումը, ապա կարիերան շարունակելու միակ տարբերակը պետք է լինի «Ռեալը»։

Հալանդի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։

Նորություններ

Բոլոր նորությունները