Սոչին ընկերական խաղում հաղթել է Կայրաթին

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սոչին» ընկերական հանդիպում է անցկացրել ղազախական «Կայրաթի» հետ։ Ռուսական ակումբը հաղթել է 2։1 հաշվով։

18-րդ րոպեին հաշիվը բացել է «Սոչիի» հարձակվող Մատեո Կասյերան, իսկ 47-րդ րոպեին կոլումբիացի հարձակվողն իր հաշվին դուբլ է գրանցել։

55-րդ րոպեին «Կայրաթի» միակ գոլը հեղինակել է Դանիյար Ուսենովը՝ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։

Նորություններ

Բոլոր նորությունները