Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրված է Էվերթոնի կիսապաշտպանով

Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրված է «Էվերթոնի» կիսապաշտպան Ժան-Ֆիլիպ Գբամենի ծառայություններով, հաղորդում է metaratings.ru-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «բանակայինները» կփորձեն պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև փետրվարի 22-ը, երբ Ռուսաստանում կփակվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։

Գբամենն «Էվերթոնում» է հանդես գալիս 2019 թվականից։ Կոտդիվուարցու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մերսիսայդցիների կազմում անցկացրել է 3 հանդիպում, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Նորություններ

Բոլոր նորությունները