Հայտնի է դարձել Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա - Հայաստան հանդիպման անցկացման վայրը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Լվով քաղաքի «Արենա Լվով» ստադիոնում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ուկրաինայի ազգային հավաքականները նախկինում երկու անգամ հանդիպել են Լվով քաղաքում. Աշխարհի 2002 թ. առաջնության որակավորման խմբային փուլում մեր ընտրանին 0։3 հաշվով զիջել է դաշտի տերերին, իսկ Եվրո-2004-ի որակավորման փուլում պարտվել է 3։4 հաշվով։