Ֆիորենտինան ու Նապոլին ինձ ավելի լավ պայմաններ էին առաջարկում, բայց ես ընտրեցի Շախտյորը. Դե Ձերբի

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին գովեստի խոսքեր է հնչեցրել ակումբի նախագահ Ռինատ Ախմետովի հասցեին, ինչպես նաև նշել, թե ինչու է համաձայնել գլխավորել ուկրաինական թիմը։

««Շախտյորում միայն մեկ աստղ կա՝ ակումբի նախագահը։ Միայն թիմի հաղթանակները նրա համար բավարար չեն, նա ցանկանում է, որպեսզի «Շախտյորը» գեղեցիկ հաղթի։ Նույնն էլ ես եմ ցանկանում։

«Ֆիորենտինան» ու «Նապոլին» ինձ ավելի լավ պայմաններ էին առաջարկում, բայց ես ընտրեցի «Շախտյորը»։ Ինձ համար կարևոր է, որ ես և նախագահը նույն կերպ ենք մտածում ակումբի զարգացման մեթոդների մասին»,- 42-ամյա իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է tribuna.com-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները