Հայտնի է Ֆատիի՝ խաղադաշտ վերադառնալու մոտավոր ժամկետը

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին առնվազն ևս 2.5 ամիս կբացակայի խաղադաշտից, հաղորդում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբում ակնկալում են, որ 19-ամյա ֆուտբոլիստը կկարողանա շարք վերադառնալ ապրիլի վերջին և կհասցնի 5-6 հանդիպում անցկացնել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ «կապտանռագույնների» սան հանդիսացող Ֆատին հերթական մկանային վնասվածքը ստացել է հունվարին։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները