Մալկոմը մտադիր չէ հեռանալ Զենիթից

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Մալկոմի գործակալ Լուիս Ֆերնանդո Գարսիան հայտարարել է, որ բրազիլացին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր չէ հեռանալ ռուսական ակումբից։

«Մալկոմը ոչ մի տեղ չի գնալու։ Նա ցանկանում է մնալ «Զենիթում»,- Գարսիայի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

Հիշեցնենք, որ Մալկոմը 2019 թվականի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել «Զենիթ»։ Ռուսաստանի գործող չեմպիոնը նրա տրանսֆերի համար կատալոնական ակումբին վճարել էր 45 միլիոն եվրո, որից 5 միլիոնը՝ բոնուսների տեսքով:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 21 հանդիպման, խփել 4 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում։

Նորություններ

Բոլոր նորությունները