Ռիվեր Փլեյթի կիսապաշտպանը տեղափոխվել է ԲԿՄԱ

Մոսկվայի ԲԿՄԱ-ն պաշտոնապես հայտարարել է արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Խորխե Կարասկալի վարձակալության մասին։

23-ամյա կոլումբացին ռուսական ակումբի կազմում հանդես կգա մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Ըստ համաձայնագրի՝ «բանակայիններն» ունեն ֆուտբոլիստի տրանսֆերի հետագա գնման իրավունք։

Ընթացիկ մրցաշրջանում Կարասկալը դարձել է 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա հանդես է գալիս նաև Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում։

May be an image of 1 person and text

Նորություններ

Բոլոր նորությունները