Կանադայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է ուկրաինական ակումբ

Կանադայի հավաքականի պաշտպան Մանջրեկար Ջեյմսը կարիերան կշարունակի «Չեռնոմորեցում»։ Այս մասին հայտնում է ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը դանիական «Վայլեն» էր։ «Չեռնոմորեցը» դեռևս չի հրապարակել կանադացու հետ կնքված պայմանագրի մանրամասները։

Ջեյմսն ընթացիկ մրցաշրջանում «Վայլեի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, իսկ Կանադայի հավաքականի կազմում մասնակցել է 17 խաղի։

Նորություններ

Բոլոր նորությունները