Յուվենտուսը միավորներ կորցրեց թուրինյան դերբիում 🎥

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում տեղի ունեցավ թուրինյան դերբին. «Յուվենտուսը» ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց «Տորինոյի» դեմ տնային հանդիպումը։

Հանդիպման հաշիվը բացվել է 13-րդ րոպեին. Խուան Կուադրադոյի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով «Յուվենտուսին» առաջ է մղել Մատեյս Դե Լիխտը։

Հյուրերը կարողացել են հավասարեցնել հաշիվը երկրորդ խաղակեսի միջնամասում. 62-րդ րոպեին գեղեցիկ հարվածով «Տորինոյի» պատասխան գոլը հեղինակել է Անդրեա Բելոտին և ձևակերպել հանդիպման վերջնարդյունքը։

Այս ոչ-ոքիից հետո «Յուվեն» վաստակած 47 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակի առաջին քառյակը։ «Տորինոն» միավորների քանակը հասցրել է 33-ի և ընթանում է 10-րդ տեղով։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները