Ագուերոն մտադիր է միանալ Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբին

 «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոստովանել է, որ պատրաստվում է օգնել Արգենտինայի հավաքականին։

«Ես ցանկանում եմ գնալ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս շաբաթ մենք հանդիպում կունենանք։ Ես ուզում եմ այնտեղ լինել: Մարզչական շտաբ մտնելու մտադրություն կա, որի համար արդեն խոսել եմ Սկալոնիի, ինչպես նաև Չիկի Տապիայի հետ: Եթե ներկա լինեմ աշխարհի առաջնությանը, տղաների հետ կլինեմ ու կմարզվեմ։ Ես ցանկանում եմ այնտեղ լինել նրանց մոտիվացնելու համար»,- ասել է Ագուերոն Radio 10-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Ագուերոն դեկտեմբերի 15-ին հայտարարեց առողջական խնդիրների պատճառով կարիերան ավարտելու մասին։ Արգենտինայի հավաքականի կազմում Ագուերոն անցկացրել է 101 հանդիպում և դարձել 41 գոլի հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները