Սպարտակը հաղթել է հերթական ստուգողական խաղում

«Սպարտակը», որը Թուրքիայում անցկացնում է ուսումնամարզական հավաքի վերջին փուլը, երեկ՝ փետրվարի 18-ին ստուգողական հանդիպում է անցկացրել «Նեֆտեխիմիկի» հետ։

Բելեկում փակ ֆորմատով անցկացված խաղն ավարտվել է կարմիր-սպիտակների հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Ակումբները պայմանավորվել են չհրապարակել կազմերն ու գոլերի հեղինակներին։

«Սպարտակը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի այսօր՝ փետրվարի 19-ին։ Պաոլո Վանոլիի թիմը կխաղա Կարագանդայի «Շախտյորի» հետ, որի կազմում հանդես է գալիս հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։

«Սպարտակը» 2022 թվականի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի փետրվարի 26-ին, երբ ՌՊԼ-ի 19-րդ տուրում իր մարզադաշտում կընդունի ԲԿՄԱ-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները