ԱՊԼ-ի երեք ակումբներ կպայքարեն ՊՍԺ-ի պաշտպանի համար

Անգլիական ակումբները հետաքրքրված են ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի ծառայություններով, հայտնում է Get French Football News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆրանսիացու հավակնորդների թվում են «Չելսին», «Տոտենհեմը» և «Նյուքասլը»:

Փարիզցիներն իրենց սանի հեռանալու դեպքում, մտադիր են ձեռք բերել «Նապոլիի» ֆուտբոլիստ Կալիդու Կուլիբալիին։

Այս մրցաշրջանում Կիմպեմբեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո։

Նորություններ

Բոլոր նորությունները