Պետք է հուշարձան կանգնեցվի Գալիցկիի համար. Կրասնոդարի սան

«Կրասնոդարի» սան Արտեմ Գոլուբևը, որն այժմ հանդես է գալիս «Ուֆայում», կարծում է, որ պետք է կանգնեցվի Սերգեյ Գալիցկիի հուշարձանը՝ ֆուտբոլում ունեցած ավանդի համար։

«Սերգեյ Նիկոլաևիչը շատ ֆուտբոլասեր է։ Այն ժամանակ, երբ ակադեմիայում ու թիմի հիմնական կազմում էի, Սերգեյ Նիկոլաևիչը միշտ գալիս էր մեր մարզումներին և ուշադիր հետևում հիմնական թիմին։ Նա խոսում էր բոլոր խաղացողների հետ, բոլորին հարցնում թե ինչ ենք զգում: Պետք է նրա հուշարձանը  կանգնեցվի, քանի որ նա իսկապես շատ բան է անում ամբողջ քաղաքի համար, զարգացնում է մեր ֆուտբոլը։ Այո, Սերգեյ Նիկոլաևիչը մեծահարուստ մարդ է, բայց բոլորի հետ շփվում է ինչպես հավասարը հավասարի հետ, մի խոսքով նա լեգենդ է»,- Գոլուբևի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները