Իբրահիմովիչը նշել է՝ ինչ է ուզում անել կարիերան ավարտելուց հետո

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ ֆուտբոլից հեռանալուց հետո մտածում է դերասանական կարիերա սկսելու մասին։

«Ինչ վերաբերում է ապագային, դեռ կտեսնենք ինչ կլինի: Ինձ հետաքրքրում է ինչ-որ նոր բան, օրինակ՝ դերասան դառնալու գաղափարը: Ինչ-որ բան, որն ինձ ադրենալին կհաղորդի: Բայց ոչինչ իհարկե չի համեմատվի ֆուտբոլի հետ»,- 40-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը աստղային շվեդը կարող է դառնալ ազատ գործակալ և ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է 19 հանդիպում ՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները